slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վրաստանի վարչապետը հայտարարել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին
211652_close_icon

Վրաստանի վարչապետը հայտարարել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին

views-count5728 դիտում article-date 23:40 25-06-2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ կատարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը՝ նկատի ունենալով Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների վերադարձի հարցում Վրաստանի դերակատարության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը նախկինում երբեք նման դեր չի խաղացել:

«Դա Վրաստանի նկատմամբ երկու երկրների առաջնորդների վստահության արտահայտման ձև էր։ Իմ հերթին, ես ևս մեկ անգամ հաստատում եմ Վրաստանի լիակատար պատրաստակամությունը՝  շարունակելու միջնորդի դեր խաղալ այդ գործընթացում»,- ասել է Ղարիբաշվիլին:

Ավելի վաղ, Վրաստանի վարչապետի գրասենյակը հաղորդել էր, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել հունիսի 12-ին  15 հայ գերիների վերադարձի գործընթացում, և որ նրա ջանքերի շնորհիվ հայկական կողմն էլ իր հերթին կարևոր տեղեկություններ է փոխանցել Բաքվին ականապատված տարածքների վերաբերյալ:

 

Նմանատիպ նյութեր