211652_close_icon
views-count6107 դիտում article-date 22:54 07-03-2017

Ինչո՞ւ էին ծննդաբերող կնոջը թաքցնում կամ փակում նորապսակների ուռկանով․ հետաքրքիր տեղեկություններ

Աչքով տալ կամ վատ աչքը շատ ազգերի մոտ տարածված սնահավատություն է, որը կապում են մարդկանց հայացքների կամ որոշ հանգամանքների չարամիտ ազդեցության մասին: Աչքով տալու պատճառով իբրև մարդիկ, կենդանիները հիվանդանում են, ծառերը չորանում են, անհաջողություն է պատահում: Աչքով տալուց հատկապես վախենում էին ծննդաբերության և հարսանիքների ժամանակ, ինչո՞ւ է հարսը քող կրում, որոշ բնակավայրերում ծննդաբերող կնոջը թաքցնում էին կամ փակում էին նորապսակներին ուռկանով։ Հոգեկան շեղումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում աչքով տալը դասվում է մշակույթով պայմանավորված համախտանիշների շարքին, տարածված միջերկրածովային և աշխարհի այլ մշակույթներում: Նկարագրվում են բնորոշ ախտանիշներ՝ լաց, առանց որևէ ակնհայտ պատճառի, ընդհատվող քուն, լուծ, փսխում և տենդ երեխաների մոտ (երբեմն նաև մեծահասակների մոտ)։ Ինչպես մնացյալ սնահավատությունները, հավատն աչքով տալու նկատմամբ մոգական մտածողության ամենատարածված դրսևորումներից մեկն է: Աչքով տալու անվանումները նման են տարբեր ժողովուրդների մոտ, չնայած դա միշտ չէ այդպես, օրինակ, անգլոլեզու ջինկիս ազգի մոտ: Ըստ երևույթին սնահավատության մոտակա աղբյուրը գտնվում է նախնադարյան դիցաբանության մեջ, որը տեսնում էր դիվային ուժերի ներկայությունը յուրաքանչյոր մարդու մեջ, ինչպես նաև որոշ անհասկանալի իրական երևույթների մեջ( ներշնչանք, հիպնոս): Գերմանական առասպելներում խիտ հոնքերով մարդը հայացքով սպանում է թշնամուն, սատանան թիթեռի տեսքով թռչում է նրա հոնքերից և մահ առաջացնում: Ճապոնական դիցաբանության մեջ նման հասկացությունը կոչվում է իկիրյո: Ա. Ն. Աֆանասևը հավատն աչքով տալու նկատմանբ բացատրում է արևի և կայծակի պաշտամունքով:

Նմանատիպ նյութեր