ՌԴ Լիպեցկում ավտոճանապարհին հերթապահող ոստիկանները օգնել են ծննդաբերող կնոջը. ավելի ուշ վերջինները նվերով այցելել են ծննդատուն
ՌԴ Լիպեցկ քաղաքի ճանապարհային ոստիկանները օգնել են ընդունել ծնունդը, երբ կնոջ մոտ մեքենայի մեջ սկսել է վաղ ծննդաբերությունը:
Ծննդկանի ամուսինը խուճապահար դիմել է մոտակայքում գտնվող ճանապարհային ոստիկաններին և խնդրել օգնություն ցուցաբերել մեքենայում ծննդաբերող իր կնոջը:
Ոստիկանները՝ չկորցնելով իրենց, օգնել են կնոջը ծննդաբերել և հանձնել նորածնին դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին, ովքեր ավելի ուշ ոստիկանների մասին ասել էին, որ նրանք ամեն ինչ ճիշտ և մասնագիտորեն են կատարել:
ՃՈ տեսուչներ Վիկտորն ու Եվգենին ավելի ուշ այցելել են ծննդատուն և նորածին Պոլինային մեքենայի նստատեղ նվիրել: