211652_close_icon
views-count4035 դիտում article-date 15:11 06-03-2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընթացիկ շաբաթում կայցելեն Ադրբեջան։ Այդ մասին Apa գործակալությանը հայտնել է ՄԽ Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը։ Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Պոպովը նշել է, որ համանախագահների այցը Հայաստան այլ անգամ կկատարվի։

Նմանատիպ նյութեր