149943 դիտում
09:52 06-03-2017
Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. «06»-ի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի, դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետը, տարածքի ոստիկանապետն ու քննչական բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող ВАЗ 2106 մակնիշի 34 OQ 486 համարանիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղա կա, ում ինքնազգացողությունը վատ է և անհրաժեշտ է բժիշկների օգնությունը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև դատական բժիշկը։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի, բաժնի պետի տեղակալ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայում հայտնաբերել են Զովունի գյուղի բնակիչ, 30-ամյա Օմար Ամարյանի դին։
Տեղում զննելով դին՝ դատաբժիշկը հայտնեց, որ գլխի հետևի մասում կա հարվածի հետք, իսկ ավելի մանրամասն դիակի փորձաքննություն անցկացնելու համար տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Ռաֆայել Սարգսյանը նշանակեց մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Դեպքի վայրում աշխատում էին նաև ոստիկանության փորձաքրեագետն ու կինոլոգները։ Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ նախաքննություն է կատարվում։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե սպանություն, կպարզվի մի շարք փորձաքննություններ ու նախաքննություն կատարելուց հետո։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15493 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35741 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց