211652_close_icon

Գարշահոտություն ու համաճարակի վտանգ՝ Արարատի մարզկենտրոն Արտաշատում. մոտ 4 կմ-անոց դաշտամիջյան տարածքը վերածվել է աղբավայրի. ծուխն էլ մի իսկական պատուհաս է դարձել Արտաշատի ու հարակից գյուղերի բնակիչների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count26084 դիտում article-date 17:08 25-07-2025
Մինչ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, աշխատանքներ է իրակացում Երևանի քաղաքապետարանի հետ, որպեսզի միջոցներ ձեռնարկվի Նուբարաշենի աղբավայրը ամբողջությամբ վերացնելու և աղբի վերամշակման գործարան ստեղծելու ուղղությամբ, Արարատի մարզում մի իսկական բարձիթողի վիճակ է ստեղծվել մարզկենտրոն Արտաշատում: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի աջակողմյան մասում մոտ 3-4 կմ-անոց նախկինում կանաչ ու մաքուր հատվածը վերածվել է աղբավայրի, որը նաև մի իսկական փորձանք է դարձել ոչ միայն Արտաշատ քաղաքի, այլև հարակից մի քանի գյուղերի բնակիչների համար: 

Այդ 3-4 կմ-անց ճանապարհի աջ ու ձախ կողմերը լցրել են կենցաղային ու շինարարական աղբով, իսկ երեկոյան արդեն, երբ այրում են աղբը, ծուխը իր գարշահոտ ու թունավոր գործն է անում:
 
Այն հասնում է մինչև Արտաշատ քաղաքի տներ, Շահումյան գյուղի տներ, ու դրա պատճառով ամառվա այս տապին քաղաքացիները չեն համարձակվում դուռ ու լուսամուտ բացել, և ոչ միայն հոտն է սպանում նրանց, այլ նաև կա լուրջ վտանգ, որ այն կարող է առողջական խնդիրներ առաջացնել քաղաքացիների մոտ: 

Արդյոք Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը տեղյակ են, որ Արարատյան դաշտավայրում՝ Արտաշատի սրտում, նման փնթի, վտանգավաոր, համաճարակի վտանգով հարուստ վայր են ստեղծել: 
 
Ով է պատասխանատվության ենթարկելու ոչ միայն բնության հերն անիծողներին, այլև այն պաշտոնյաներին, որոնց կամ տգիտության կամ չիմացության պատճառով Արտաշատ քաղաքում ու դրա հարակից գյուղերում աղբը տեղափոխում են թափքն ամբողջությամբ բաց, մինչդեռ Կառավարությունը՝ վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ, հազար անգամ հորդորել է, որ նման փնթի ձևով աղբ չտեղափոխեն: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր