211652_close_icon
views-count90598 դիտում article-date 20:33 05-03-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Toyota Land Cruiser-ն ու Mercedes-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 FT 254 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 34 QA 772 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, իսկ Mercedes-ն էլ գլխիվայր շրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր Mercedes-ի վիրավոր վարորդին 26-ամյա Կամո Մարգարյանին մոտեցրել են շտապօգնության մեքենային, որն էլ տեղափոխել է վիրավորին Հրազդանի բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Տեղում քննչական տեղազննում կատարելուց հետո փրկարարները հատուկ ճոպանի միջոցով դարձի են բերել Mercedes-ը, որից հետո 2 մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է Toyota Land Cruiser-ի վարորդի ինքնությունը։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր