211652_close_icon
views-count3317 դիտում article-date 17:15 04-03-2017

Դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա. ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա, ինչպես թյուրիմացաբար ներկայացվել է որոշ լրատվամիջոցներում, այսօր հայտարարել է ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/photo.php?fbid=1436594293058182&set=a.150299485021009.36960.100001228747398&type=3&theater]էջում[/url]: «ՀՀ ԿԳ նախարարությունը, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի ձեռնարկի քննարկմանը հրավիրելով ուսուցիչներին, նպատակ է ունեցել տեսակետների փոխանակման, բաց քննարկումների, կարծիքների ազատ արտահայտման միջոցով ավելի պարզեցնել դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ներկայացման ուղիները: Քննարկումների հիմնական թիրախը դպրոցներում դասաժամ կամ առարկա ներդնելը չէ, այլ ընդամենը ուսուցիչներին օգնել գտնել արդյունավետ ճանապարհ՝ ցեղասպանության խնդրի վերաբերյալ առկա տեղեկատվությունը (դասագրքերում ներառված փաստական նյութերը) հոգեբանական համապատասխան մոտեցմամբ երեխաներին ներկայացնելու նպատակով»,- պարզաբանել է ԿԳՆ խոսնակը:

Նմանատիպ նյութեր