211652_close_icon
views-count1902 դիտում article-date 17:14 23-02-2022

Մեր ուսումնական պլանում ադրբեջաներեն դասավանդելու հարց չկա. ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա. ԿԳՄՍ նախարար․ NEWS.am

Այս պահին Հայաստանի դպրոցական ուումնական պլաններում ադրբեջաներեն սովորեցնելու ծրագիր չկա։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Գրում է NEWS.am-ը։

«Շատ ենք ցանկանում, որ որոշ դպրոցներում կարողանանք վրացերեն ուսուցանել. սա զուտ տարածաշրջանային մշակույթին, լեզուներին ծանոթ լինելու գործընթաց է, ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա, չեմ հասկանում»,- ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանում հայոց լեզուն կարծես թե բավականին լավ է ուսումնասիրվում։

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը››, որի «կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում» բաժնում նշվում է, որ ՀՀ դպրոցներում կուսուցանվեն «հարևան երկրների լեզուները» (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն)։

Նմանատիպ նյութեր