211652_close_icon
views-count5066 դիտում article-date 16:09 02-03-2017

Լիբիայում ծովահենները թուրքական նավ են զավթել

Լիբիայում անհայտ անձինք թուրքական դրոշով նավթային տանկեր են զավթել, հաղորդում է Deniz Haber գործակալությունը։ Զավթիչները պատանդ են վերցրել անձնակազմի 11 անդամներին։ Haci Telli տանկերը փետրվարի 11-ին դուրս էր եկել թուրքական Թուզլա նավահանգստից և ուղղություն վերցրել դեպի մալազիական Վալեթթ։ Երկու աբաթ անց նավը հասել է լիբիական Զուարա նավահանգիստ, որտեղ, ըստ տեցեկությունների, նավ են բարձրացել 6 զինված անձինք և որոշ ժամանակ անց հայտարարել նավը զավթելու ու անձնակազմին պատանդառնելու մասին։ Հանցախումբը պահանջել է 433 հազ։ար ԱՄՆ դոլար, նույնքան, որքան նավի վարձակալն էր վերցրել նավթը ձեռք բերելու համար։ Ծովահենները հայտարարել են, որ եթե նշված գումարը չփոխանցվի իրենց, ապա նավը կծախեն

Նմանատիպ նյութեր