Նիգերիացի ծովահենները ռուսական նավ են զավթել
Նիգերիացի ծովահենները կրկին ակտիվացել են, հաղորդում է «Морской бюллетень» թերթը:
Հաղորդվում է, որ հոկտեմբերի 19-ին ծովահենները Նիգերիայի ափերի մոտ զավթել են ռուսական «Solarte» նավը և նրա անձնակազմին: Հայտնի չէ, թե նավն ինչով է եղել բեռնված:
Թերթը նշում է, որ ծովահենները նավի վրա են հարձակվել Պորտ Խարկորտից 160 կմ եռավորության վրա: Գերեվարվել է 4 մարդ՝ Լիտվայի 2 և Ուկրաինայի 2 քաղաքացի:
Ուկրաինայի և Լիտվայի ԱԳՆ հյուպատոսական ծառայությունները համագործակցում են Նիգերիայի իշխանությունների, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում նավի սեփականատեր համարվող ընկերության հետ՝ նավի գտնվելու վայրը ճշտելու և գերիներին ծովահեններից ազատելու ուղղությամբ: