Սոմալիի ափերի մոտ ծովահենները ձնորսանավ են զավթել
Սոմալիի ափերի մոտ ծովահենները ձնորսանավ են զավթել: Սոմալիի ծովահենները ակտիվացել են մեկ շաբաթ առաջ, առաջին անգամ հնգամյա ընդմիջումից հետո, զավթելով նավթ փոխադրող տանկեր. հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39382725]BBC[/url]-ն:
Սոմալիի ոստիկանության գնդապետ Մուհամեդ Հասանը լրագրողներին տեղեկացրել է, որ ծովահենները առագաստային նավակով մոտեցել են ձկնորսանավին և գրոհով վերցրել այն:
«Ենթադրելի է, որ ծովահենները զավթել են ձկնորսանավը, որպեսզի դրանով գրոհեն ավելի մեծ նավերի վրա օվկիանոսում»,- ասել է առափնյա պահակազորի ղեկավարը:
Ծովահենները անձնակազմի 9 անդամներին իջեցրել են ափ, իսկ իրենք հեռացել են ձկնորսանավով, իրենց հետ տանելով սնունդը, նավապետին, կոկին և ինժեներին: