Մալազիայում ծովահենները 6000 տոննա բենզինով լի տանկեր են զավթել
Մալազիայի իրավապահները հետապնդում են 6 հազար տոննա բենզինով բարձված տանկերը, որը զավթել են ծովահենները և փախել դեպի բաց ծով, հաղորդում է Bernama-ն:
Ոստիկանությունը հայտնել է, որ տանկերում կա 16 մալազիացի, 5 ինդոնեզացի, Մյանմարի քաղաքացի, ինչպես նաև 6 զինված ծովահեն:
Վերջիններս նավարկում են դեպի Ինդոնեզիայի ափերը և ռադիոկապի միջոցով պահանջում իրենց տրամադրել արագընթաց նավակ, ինչպես նաև դադարեցնել հետապնդումը:
Ծովահեններին հետապնդելու օպերացիային ներգրավվել է 16 նավ, 4 ինքնաթիռ և 1200 մարդ: