211652_close_icon
views-count1959 դիտում article-date 14:43 27-02-2017

Արտահանողները մարտի 1-ից հնարավորություն կունենան ստանալ ուղեկցող փաստաթղթերը նույն օրը. ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սննդի շղթայում գործող արտահանող տնտեսավարողների համար արտահանման գործընթացը պարզեցնելու, առավել մատչելի և հասանելի դարձնելու նպատակով, ստեղծում է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա: Այս բազայում ընդգրկվելը տնտեսավարողներին հնարավորություն կտա, եռամսյա պարբերականությամբ, համապատասխան ձևաչափով (կցվում է) տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, մարտի մեկից սկսած՝ բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության: Տնտեսավարողներին առաջարկում ենք, սահմանված ձևի համաձայն (կցվում է), դիմել Ծառայություն՝ արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազայում ընգրկվելու համար: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր