211652_close_icon
views-count3774 դիտում article-date 10:43 27-02-2017

Չիլիում 4 միլիոն մարդ առանց խմելու ջրի է մնացել

Չիլիում տեղացած հորդառատ անձրևների առաջացրած սողանքները Մայլո գետի հունը բարձրացրել են, ինչի հետևանքով էլ մայրաքաղաք Սանտյագոյի մոտ գտնվող ջրի ռեզերվուարն ամբողջովին կեղտոտվել է, հաղորդում է BBC-ն։ Մայրաքաղաքի իշխանությունները ստիպված են եղել դադարեցնել խմելու ջրի մատակարարումը, ինչի պատճառով 4 մլն մարդ մնացել է առանց ջրի։ Իշխանությունները նշել են, որ հնարավոր չէ վերականգնել ջրի մատակարարումը այնքան ժամանակ, մինչև որ գետի ջրի մակարդակը չիջնի։ Իշխանությունների հրահանգով փակվել են մայրաքաղաքի վոլոր ռեստորաններն ու այլ շինություններ, դպրոցներում հետաձգվել են դասերը։ Մի շարք լեռնային հատվածներում երթևեկության խափանումներ կան՝ կրկին հորդառատ տեղումների առաջացրած սողանների պատճառով։ Արտաքին աշխարհից կտրվել են որոշ գյուղական բնակավայրեր։

Նմանատիպ նյութեր