898 դիտում
13:51 11-06-2023
Ուկրաինայում մոտ 700 հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի. ՄԱԿ
Ուկրաինայում մոտ 700 հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի՝ Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը։ Գրում է «Ազատությունը»։
Խոսքը բնակիչների մասին է, ովքեր գտնվում են թե՛ Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջաններում, թե՛ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում։
Գրիֆիթսի խոսքով՝ ՄԱԿ-ն արդեն օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի կողմից վերահսկվող հեղեղված տարածքների 30 հազար բնակիչների։ Բազմաթիվ կամավորներ նույնպես աշխատում են տեղում։ Ռուս զինվորականներն իրենց հերթին կազմակերպությանը չեն թույլատրել մուտք գործել օկուպացված տարածքներ՝ ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։
Դնեպրի ստորին հատվածում ջրհեղեղները, ըստ պաշտոնյայի, նույնպես անխուսափելիորեն կհանգեցնեն հացահատիկի արտահանման նվազմանը, պարենամթերքի գների բարձրացմանն ամբողջ աշխարհում և միլիոնավոր կարիքավորների համար սննդի քանակի նվազման:

Նմանատիպ նյութեր
1516 դիտում
10:09 03-08-2014
ԱՄՆ-ում ավելի քանի 400 հազար բնակիչ է մնացել առանց խմելու ջրի
3969 դիտում
10:43 27-02-2017
Չիլիում 4 միլիոն մարդ առանց խմելու ջրի է մնացել
5255 դիտում
14:08 09-01-2017
Դամասկոսի 5 մլն բնակիչ 3 շաբաթ է՝ առանց խմելու ջրի է մնացել. Բաշար Ասադ
Այս բաժնից
595 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
673 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg