211652_close_icon
views-count13940 դիտում article-date 20:53 26-02-2017

Բանակ գալով դառնում են ավելի ինքնուրույն և ինքնավստահ. շարքային Արմեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոչումով շարքային, մարալիկցի Արմեն Գաբրիելյանը արդեն 13-րդ ամիսն է, որ գտնվում է զինծառայության մեջ: [color=#CC0000] Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում խոստովանեց, որ բանակ գալու առաջին օրը շատ լարված էր և չգիտեր, թե զինծառայությունն ինչպես է անցնելու, սակայն շուտով հարմարվեց և սկսեց գրանցել հաջողություններ: Սկզբնական շրջանում ծառայում էր ուսումնական զորամիավորումում, որտեղ յուրացրեց հետևակի մարտական մեքենայի նշանառու օպերատորի ռազմական մասնագիտությունը և ուղարկվեց Արցախ: 2016-ի ապրիլյան պատերազմական գործողությունների օրերին, նա նույնպես իր մարտական մեքենայի հետ կազմ ու պատրաստ սպասում էր մարտի նետվելու իր վայկյանին և այսօր ցավով է նշում, որ իր կարիքը չեղավ….: Խոստանում է սակայն, որ անգամ զինծառայության ժամկետի ավարտից հետո, հարկ եղած դեպքում կրկին կհասնի առաջնագծին օգնության: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարը և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր