211652_close_icon
views-count32549 դիտում article-date 20:24 25-02-2017

Զինվորական երդմնակալությունից վերադառնալիս Սպիտակի ոլորաններում վթարի է ենթարկվել ուղևորատար Ford-ը․ զոհեր և վիրավորներ չկան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 43-ամյա Սամվել Մանուկյանը իր վարած ուղևորատար Ford Transit մակնիշի 04 SU 953 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ավտոմեքենայում եղել են 14 ուղևոր, ովքեր վերադառնալիս են եղել զինվորական երդման արարողությունից։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, ավագ տեսուչ Անդրանիկ Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Դեպքի վայր են ժամանել նաև Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փաստի առթիվ ՃՈ 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր