211652_close_icon
views-count3175 դիտում article-date 16:03 25-02-2017

Կուբայում գնացքներ են բախվել. կան զոհեր ու տասնյակ վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

6 մարդ է զոհվել և ևս 49-ը վիրավորվել Կուբայում տեղի ունեցած 2 գնացքների բախումից։ Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով տեղի Escambray թերթին։ Վթարը տեղի է ունեցել Սանկտի-Սպիրիտուս քաղաքի մերձակայքում։ Բեռնատար գնացքը ճակատ-ճակատի բախվել է ուղևորատար գնացքին։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։ Վիրավորներին տեղափոխել են տեղի հիվանդանոցները, նրանցից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Նշված հատվածում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր