211652_close_icon
views-count4267 դիտում article-date 10:48 24-02-2017

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առանձնակի սեր ունի բույսերի նկատմամբ. «Ժողովուրդ»

«Ժողովորդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առանձնակի սեր ունի բույսերի նկատմամբ, և նրա ղեկավարած գերատեսչությունն այս տարի նախատեսել է գնել բավական մեծ թվով բույսեր, ծաղիկների սոխուկներ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՍԴ-ն 80 հատ բույսի համար նախատեսել է հատկացնել 200 հազար դրամ՝ յուրաքանչյուրի համար 2500 դրամ, ևս 100 հատ ծաղիկի սոխուկ էլ ՍԴ-ն գնելու է 300 հազար դրամով՝ հատը 3 հազար դրամ: Ընդ որում, ՍԴ-ն այն եզակի գերատեսչություններից է, որը ամեն տարի գումար է հատկացնում բույսերի, ծաղիկների համար: Հայաստանի թիվ մեկ դատարանն այս տարի ևս 3 մլն դրամ էլ ծախսելու է շենքի վերանորոգման համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր