211652_close_icon
views-count3622 դիտում article-date 12:30 24-02-2017

WSJ. Դոնալդ Թրամփի դուստրը համոզել է հորը՝ հրաժարվել Կլիմայի փոփոխությունների հարցով համաձայնագրից դուրս գալու մտքից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը և նրա ամուսինը՝ Ջերալդ Քուշները, ով նախագահի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում, պնդել են, որպեսզի Թրամփը հրաժարվի Կլիմայական փոփոխությունների հարցով փարիզյան համաձայնագրից դուրս գալու մտքից, հայտնում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հիշեցնենք, որ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ համաձայնագիրը հարկավոր է վերանայել և նախագահ ընտրվելու դեպքում ինքը հրաման կստորագրի ԱՄՆ-ն նրանից դուրս բերելու մասին։ Ըստ նրա՝ էկոլոգիայի ոլորտում ամերիկյան իշխանությունների այդ քայլը բացասաբար է ազդել երկրի էներգետիկ համակարգի վրա։ Սպիտակ Տան մամուլի քարտուղար Շոն Սթայսերը հրաժարվել է հաստատել տեղեկությունը։

Նմանատիպ նյութեր