211652_close_icon
views-count2853 դիտում article-date 15:59 23-02-2017

Մի շարք կառույցների միավորմամբ ստեղծվել է ընդերքի գործակալություն

Իրականացված օպտիմալացման ծրագրերի շրջանակներում, կառավարության որոշման համաձայն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ գործող մի շարք կառույցների միավորմամբ ստեղծվել է ընդերքի գործակալություն։ Կառույցում ներառվել են ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների գործակալությունները, նախարարության ընդերքի վարչությունը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի խոսքով, նշված կառույցների միաձուլման անհրաժեշտությունը պայմանավորված էր նախարարության գործառույթների լիարժեք իրականացմամբ և գործունեության արդյունավետության բարձրացմամբ։ -Ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների գործակալությունների գործառույթների և բիզնես գործընթացների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են և կարող են իրականացվել մեկ առանձնացված ստորաբաժանման կողմից: Մյուս կողմից հաշվի առնելով, որ ընդերքի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը հիմնականում մշակված է, ինչի արդյունքում նվազել է նախարարության ընդերքի վարչության ծանրաբեռնվածությունը, ուստի աշխատակազմի օպտիմալության տեսանկյունից նպատակահարմար էր այդ ստորաբաժանումների միաձուլումը:

Նմանատիպ նյութեր