211652_close_icon
views-count3541 դիտում article-date 11:10 22-02-2017

Դիվերսիոն փորձի մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը սուտ է, ամբողջ տեքստը հորինվածք է. ԼՂՀ ՊԲ

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր փետրվարի 21-ի գիշերը արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր, իրականությանը չի համապատասխանում, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության կողմից տարածված տեղեկատվության ամբողջ տեքստը հորինվածք է: Ավելին՝ նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր իսկ կողմից երեկ գիշեր արցախյան դիրքերի հրետանային արկակոծության փաստը, ինչի մասին այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք: Ավելացնենք նաև, որ ադրբեջանական զինուժի հրետակոծության արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից:

Նմանատիպ նյութեր