211652_close_icon
views-count4965 դիտում article-date 16:03 21-02-2017

Իրանցի շախմատիստուհուն հավաքականից հեռացրել են գլխաշոր կրելուց հրաժարվելու համար

Շախմատի պատանեկան աշխարհի պատանեկան 6-ակի չեմպիոն, 18-ամյա Դորսա Դերահշանիի հեռացրել են Իրանի հավաքականից, երբ վերջինս հրաժարվել է գլխաշոր կրել Ջիբրալթարում ընթացող միջազգային մրցաշարում: Թիմից հեռացվել է նաև շախմատիստուհու կրտսեր եղբայրը` իսրայելցի շախմատիստի հետ խաղալու համար: Աղջիկը, որը սովորում է Իսպանիայում և նրա եղբայրը, մրցաշարին մասնակցելու համար ինքնուրույն էին գրանցվել: Իրանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մերդադ Փեհլևանզադեն հայտարարել է, որ նրանց մասնակցությունը այդ մրցաշարերին լուրջ հետաքննության առիթ է հանդիսանալու: «Իրանի հավաքականում նրանք այլևս չեն լինի», ասել է Փեհլևանզադեն: Դորսայի եղբայրը` 15-ամյա Բորնե Դրահշանիին էլ մեղադրել են իսրայելցի գրոսմայստեր Ալեքսանդր Խուզմանի հետ խաղալու համար, որը վիճակահանության արդյունքում էր ստացվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր