211652_close_icon
views-count4788 դիտում article-date 16:44 21-02-2017

Թուրքիայի և Իրանի հարաբերությունները սրվում են. Անկարան մեղադրել է Թեհրանին տարածաշրջանային անկայունություն ստեղծելու մեջ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հենց Իրանն է պատասխանատու Մերձավոր Արևելքում լարվածություն ու անկայուն իրադրություն ստեղծելու մեջ և Թեհրանից կառուցողական քայլեր է ակնկալում քաղաքականությունը փոխելու հարցում, հաղորդում է Anadolu-ն։ Թեհրանն էլ խորհուրդ է տվել թուրքական իշխանություններին՝ չստուգել Իրանի համբերությունը և Թուրքիային մեղադրել է «կայսրության վերականգնման» ու ահաբեկչական խմբավորումներին աջակցելու երազանքների փայփայելու մեջ։ Թեհրանում Թուրքիայի դեսպանն այդ կապակցությամբ կանչվել է Իրանի ԱԳՆ։ Իկ ավելի վաղ Բահրեյն կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրական խոսքեր էր ուղղել Իրանի հասցեին՝ ասելով, թե Իրանը փորձում է Սիրիայում ու Իրաքում մասնատում առաջացնել, որպեսզի մեծացնի իր ազդեցությունը այնտեղ։

Նմանատիպ նյութեր