211652_close_icon
views-count6511 դիտում article-date 14:54 20-02-2017

Ադրբեջանի բնակիչը հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել Հայաստան

Ադրբեջանի Լերիքի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիևը հայտարարել է Հայաստան տեղափոխվելու իր մտադրության մասին։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական minval.az կայքը՝ հղում անելով բլոգեր Ազեր Քազիմովին։ Վերջինիս փոխանցմամբ՝ Գուլիևը Facebook-ի իր էջում իր խոսքն ուղղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նա պատմել է, որ Լերիքի շրջանի ղեկավար Ռովշան Բագիրովը իրենից խլել է իրեն պատկանող հողատարածքը և իրեն ոչինչ մնում, քան տեղափոխվել Հայաստան, քանի որ Ադրբեջանում, մեկ է, իր բողոքները չեն քննարկի և ոչինչ էլ չի փոխվի։

Նմանատիպ նյութեր