211652_close_icon
views-count15904 դիտում article-date 14:28 20-02-2017

Համացանցում է տարածվել Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանության տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

YouTube-ում է հայտնվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության տեսագրությունը։ Այն ֆիքսել են Կուալա-Լումպուրի օդանավակայանում տեղադրված տեսախցիկները։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է բաց գույնի ջինսե տաբատով ու պիջակով մի տղամարդ /ամենայն հավանականությամբ դա Կիմ Չեն Նամն է/ մոտենում տեղեկատվական ցուցանակին, և այդ պահին նրան թիկունքից մոտենում է մի կին, բռնում գլուխը, մի քանի վայրկյան պահում, հետո թողնում ու արագ թաքնվում ամբոխի մեջ։ Դրանից հետո տղամարդը մոտենում է անվտանգության աշխատակիցներին ու ցույց տալիս իր դեմքը, իսկ հետո 2 հոգու հետ գնում դեպի բուժկետ։ Հիշեցնենք, որ Նամի սպանության կասկածանքով փետրվարի 19-ին Մալայզիայի իշխանությունները ձերբակալել էին Ինդոնեզիայի քաղաքացի Սիտի Այային։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր