211652_close_icon
views-count6956 դիտում article-date 19:21 18-02-2017

Թուրքիայում ձերբակալվել է գերմանական պարբերականի լրագրողը

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է գերմանացի լրագրող Դենիս Յուզելին, ով համարվում է Գերմանիայի և Թուրքիայի քաղաքացի։ Աղբյուրները նշում են, որ գերմանացի լրագրողին ձերբակալել են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու, ինչպես նաև ահաբեկչություն տարածելու ու քարոզելու համար։ Հավելենք նաև, որ լրագրողը թղթակցում է գերմանական Welt պարբերականին։

Նմանատիպ նյութեր