211652_close_icon
views-count113240 դիտում article-date 13:37 18-02-2017

Զավեշտալի դեպք Երևանում. նախկին ամուսինը կնոջն ու 4 անչափահաս երեխաներին «բանտարկել» է տան մեջ՝ մուտքի դուռը հատուկ սոսնձով ամրացնելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 18-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի 31 շենքի 15 բնակարանում արգելափակվել է մայրը՝ իր 4 անչափահաս երեխաների հետ և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչ Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ։ Փրկարարները դանակի միջոցով բացել են դուռը և պարզվել է, որ այն հատուկ սոսնձով ամրացված է։ Հարևանների ասելով՝ դուռը ընտանիքի անդամների վրա սոսնձել են , իսկ պատերի վրա էլ ինչ-որ արտահայտություններ գրել, որից հետո հեռացել են նշված վայրից։ Բակում հավաքված մի քանի հոգի էլ, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին «Այս ամենի թամաշայի գլխավոր հերոսը կնոջ մայրն է, ով միշտ փորձել է սեպ խրել ամուսինների կյանքում, ինչի պատճառով էլ միշտ նմանատիպ դեպքեր են եղել ու եթե կնոջ մայրը «խառնակչություններ» չաներ, այս ընտանիքը հաշտ ու համերաշխ կապրեր: Մալաթիայի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր