211652_close_icon
views-count9444 դիտում article-date 20:57 17-02-2017

Երևանում բախվել են 28-ամյա վարորդի Honda-ն ու 53-ամյա վարորդի Toyota-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 22:30-ի սահմաններում Գայի պողոտա և Մոլդովական փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 28-ամյա Աղասի Սարգսյանի վարած Honda մակնիշի 91 AՏ 222 համարանիշի և Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի բնակիչ, 53-ամյա Արսեն Մուշեղյանի վարած Toyota մակնիշի 34 MN 985 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 87-ամյա Հայկազ Դավուդյանը մարմնական վանսվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր