211652_close_icon
views-count4967 դիտում article-date 20:26 17-02-2017

Խոսեպ Գվարդիոլա. Խորհուրդ կտամ չքննադատել «Բարսելոնային», նա դեռ կասի իրենց խոսքը

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, ներկայումս «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է կատալոնական թիմի պարտությունը ՊՍԺ-ից (0:4)` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում: «Եթե կա թիմ, որը կարող է հաղթահարել նման պարտությունը, ապա` իմանալով թիմի բնավորությունը, դա «Բարսելոնան» է: «Բարսելոնան» շարունակում է մնալ աշխարհի լավագույն թիմը: Նրանք համաշխարհային ֆուտբոլում գերիշխում են վերջին 10 տարում: Այն, ինչ տեղի ունեցավ Փարիզում, մեծ անակնկալ էր, սակայն մեր ժամանակներում ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, իմ հետ էլ է պատահել: Այժմ մրցակցությունը ֆուտբոլում մեծ է, մրցակիցները շատ ուժեղ են: Ճանաչելով Լուիս Էնրիկեին և նրա ֆուտբոլիստներին, կարող եմ միայն խորհուրդ տալ ձեզ նրանք շատ խիստ չքննադատել, քանի որ նրանք նորից կապացուցեց, որ դուք սխալվում եք», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր