211652_close_icon
views-count8222 դիտում article-date 20:02 17-02-2017

ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ շտաբի առաջին նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների և կենտրոնական ապարատի ծառայությունների ղեկավարներ: Մանրամասնելով ընտրությունների շրջանում ոստիկանության առանցքային խնդիրներն ու գործառույթները՝ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց մասնավորապես իրավախախտումների հնարավոր դրսևորումների վրա և տվեց կոնկրետ հրահանգներ: Նիստի ընթացքում քննարկվեցին օպերատիվ շտաբի կազմում ձևավորված աշխատանքային խմբերի գործառույթները, ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցը, ընտրացուցակների կատարելագործման գործընթացը և մի շարք այլ հարցեր: Աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրին արդեն իսկ կատարված աշխատանքը և առաջիկա անելիքները: Օպերատիվ շտաբի նիստի ավարտին ըստ գործառութային ոլորտների տրվեցին համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր