211652_close_icon
views-count2554 դիտում article-date 14:23 15-02-2017

ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ կկորցնի համաշխարհային առաջնորդի իր դերը. Մոգերինի

Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կանխատեսում է, որ ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ կարող է կորցնել համաշխարհային առաջնորդի իր դերը։ Այդ մասին նա հայտնել է DieWelt թերթին տված հարցազրույցում։ «Ես դեռ երբեք ԱՄՆ-ին այդքան տարանջատված ու բևեռացված չէի տեսել, այդքան հակամարտությունների մեջ խրված։ Սակայն գլոբալ առաջնորդի դերը ստանձնել ցանկացողը պետք է իր ներսում ունենա հզորություն, ինքնավստահություն ու համախմբվածություն։ Եթե աշխարհի ամենահզոր ժողովրդավարությունը նման մակարդակի լարվածություն է ցուցաբերում, դա կարող է մյուս պետությունների համար ապակայունացնող գործոն դառնալ»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր