211652_close_icon
views-count2675 դիտում article-date 18:04 14-02-2017

Մոտ օրերս կավարտվեն ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

«Մոտ օրերս ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները կավարտվեն: Մի քանի կետեր կան, որոնց շուրջ Հայաստանի և ԵՄ-ի ղեկավարությունները պետք է համաձայնության գան»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, լավատեսություն հայտնելով, որ համաձայնագիրը երկու կողմերին բավարորղ փաստաթուղթ է: Իմ պատկերացմամբ՝ բանակցությունները բավականին գոհացնող պայմաններում են տեղի ունենում, և իմ կարծիքով՝ շուտով արդեն երկուստեք պայմանագիր կստորագրենք,-ասաց դեսպանը: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի գնահատմամբ՝ պայմանագրի ստորագրումը ավելի կընդլայնի ԵՄ-Հայաստան, հետևաբար Ֆրանսիա-Հայաստան համագործակցության շրջանակները տարբեր ոլորտներում: Դա կլինի քաղաքական երկխոսություն, աջակցություն տնտեսությանը, ժողովրդավարությանը և այլն:

Նմանատիպ նյութեր