2796 դիտում
16:11 01-06-2017
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարևոր է տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության ապահովման համար. Շարպանտիե
Ֆրանսիան եռանդուն ջատագովներից մեկն է եղել, որ ՀՀ-ԵՄ բանակցություններ լինեն: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որովհետև որոշ երկրներ, գիտեք, խանդավառված չեն եղել: ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր է այս տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության ապահովման համար: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Հարցին՝ կա՞ն գործոններ, որոնք կարող են խոչընդոտել շրջանակային նոր համաձայնագրի ստորագրմանը, ինչպես դա եղավ սեպտեմբերի 3-ին, դեսպանը պատասխանեց. «Համաձայնագիրը բավական ընդարձակ է, իր մեջ ներառում է համագործակցության մի շարք ոլորտներ: Ես հույս ունեմ, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբեր ամսին, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի»:
Նա նշեց, որ համաձայնագրի տեքստը չի հրապարակվի այնքան ժամանակ, քանի դեռ փաստաթուղթը ստորագրված չէ:
Նմանատիպ նյութեր
2984 դիտում
18:04 14-02-2017
Մոտ օրերս կավարտվեն ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
2441 դիտում
12:39 25-03-2014
ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագրի ստորագրումը կապահովի Եվրոպային իրանական գազով. Վրաստան
Այս բաժնից
814 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
427 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
580 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ