Արցախյան հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհից բացի այլ լուծում չունի. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ջանք չեն խնայում, որ Արցախյան բանակցային գործընթացում նորից ստեղծեն երկխոսության հիմքեր»,- լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Երեք համանախագահները համոզված են, որ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհից բացի այլ լուծում չունի: Ստեղծված իրավիճակը հակամարտության կողմերի համար չի կարող ընդունելի լինել, որովհետև կան երկուստեք զոհեր և ոչ միայն ապրիլյան դեպքերի ընթացքում, այլև մինչև այսօր շարունակվում են շփման գծում: Այս իրավիճակը չի կարող այլևս շարունակվել»,- ընդգծեց Ֆրանսիայի դեսպանը:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի կարծիքով՝ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու համար անհրաժեշտ է իրագործել հանդիպումներում, մասնավորապես՝ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները և հանձնառությունները: