211652_close_icon
views-count100276 դիտում article-date 12:39 14-02-2017

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Ալավերդու թիվ 3 մանկապարտեզի տարածքից դուրս եկած 4-ամյա երեխան ընկել է Դեբեդ գետը և ջրահեղձ եղել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 10։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 87 տան բնակիչ, 4-ամյա Ռոբերտ Միքայելի Դալլաքյանը ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկապարտեզում նկատել են երեխայի բացակայությունը և զանգահարել են տուն: Երեխային գտել է Դեբեդ գետում նրա պապը՝ Ռոբերտ Դալլաքյանը՝ մանկապարտեզից մոտ 200 մ հեռավորության վրա՝ իրենց տան հակառակ ուղղությամբ: Երեխային պապը իր մեքենայով հասցրել է Ալավերդու բժշկական կենտրոն, մտածելով, որ դեռ հնարավոր է փրկել փոքրիկին, սակայն բժիշկները ընդունել են արդեն երեխայի դին: Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ավագ քննիչ Դավիթ Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 1 շաբաթ էր, ինչ հաճախում էր նշված մանկապարտեզը։ 4-ամյա Ռոբերտ Դալլաքյանը ընտանիքի միակ երեխան էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Էդիկ Սիմոնյանի

Նմանատիպ նյութեր