80408 դիտում
13:28 13-02-2017
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. Renault-ում հայտնաբերվել է 58-ամյա առաքիչի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Երևան-Գյումրի ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, ծառայության ընթացքում նկատել են, որ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել և կողաշրջված վիճակում կանգնած է Renault մակնիշի 10 ՕՕ 124 համարանիշի ավտոմեքենան։
Տեղում ՃՈ տեսուչը դեպքի մասին տեղեկությունը փոխանցում է վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում ՃՈ աշխատակիցները մեքենայի մեջ հայտնաբերում են Երևանի բնակիչ, 58-ամյա Ֆելիքս Առաքելյանի դին։
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրգորյանը տեղեկությունը փոխանցում է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Նարեկ Ավագյանի գլխավորությամբ։
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ Ֆ. Առաքելյանը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել։
Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն առաքիչ էր և մեքենան բարձված էր քաղցրավենիքով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9426 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին