211652_close_icon
views-count6403 դիտում article-date 20:51 12-02-2017

Իրանում ձերբակալվել է 8 մարդ, ովքեր կապ են ունեցել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ

Ինչպես հաղորդում են արտասահմանյան պարբերականներն ու լրատվական գործակալությունները, երեկ՝ փետրվարի 11-ին, Իրանում ձերբակալվել են մարդիկ, ովքեր կապ են ունեցել Իսլամական պետության հետ։ Ձերբակալվել է թվով 8 մարդ, ովքեր Իրանի քաղաքացիներ չեն եղել։ Նշվում է նաև, որ ձերբակալվածները պիտի նախապատրաստեին ահաբեկչական գործողություններ, քանի որ փետրվարի 11-ին նշվում է Իրանի հեղափոխության օրը։

Նմանատիպ նյութեր