211652_close_icon
views-count5572 դիտում article-date 16:25 12-02-2017

Սալոնիկում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբ են հայտնաբերել. քաղաքից կտարհանվի 72 հազար բնակիչ

Հունական Սալոնիկից կտարհանեն 72 հազար բնակչի: Այս մասին հայտնում է RBC-ն: Բանն այն է, որ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների անգլիական ավիառումբ են հայտնաբերել: Ռումբը հայտնաբերել են ավտոլցակայանում իրականացվող հողային աշխատանքների ժամանակ: Վնասազերծման աշխատանքներից առաջ 1.9 կմ շառավղով բոլոր բնակիչներին կտարհանեն: Կտարհանեն նաև Softex ճամբարի փախստականներին: Նշվում է, որ օպերացիան 6-8 ժամ կտևի: Կդադարեցվի նաև երկաթուղային հաղղորդակցությունը: Հայտնի է, որ գտնված ավիառումբը անգլիացիները Սալոնիկի վրա են նետել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1943 թվականի դեկտեմբերի 5-ին:

Նմանատիպ նյութեր