211652_close_icon
views-count4595 դիտում article-date 23:21 11-02-2017

Իրանում փաստացի ավարտվեց իսլամական հեղափոխությունը․ Պատմության այս օրը

1650 թ. – մահացել է Ռենե Դեկարտը, ֆրանսիացի հռչակավոր գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա (ծն. 1596 թ.): 1829 թ. – մահացել է Ալեքսանդր Գրիբոյեդովը, ռուս ճանաչված դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ (ծն. 1795 թ.): 1929 թ. – ծնվել է Ալբերտ Ազարյանը, հայ աշխարհահռչակ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի և Ասիական խաղերի բազմակի չեմպիոն: 1929 թ. – Վատիկանը անկախացավ Իտալիայից՝ փաստացի դառնալով առանձին պետություն: 1948 թ. – մահացել է Սերգեյ Էյզենշտեյնը, թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, նաև դերասան (ծն. 1898 թ.): 1954 թ. – ծնվել է Արմեն Էլբակյանը, հայ դերասան, թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ: 1979 թ. – Իրանում փաստացի ավարտվեց իսլամական հեղափոխությունը: 2011 թ. – Եգիպտոսում հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց:

Նմանատիպ նյութեր