211652_close_icon
views-count3749 դիտում article-date 15:38 11-02-2017

Կուրիլյան 5 կղզիներ անուններ են ստացել

Կուրիլյան շղթայի 5՝ նախկինում անանուն կղզիներ այժմ անուններ ունեն, հաղորդում է Mignews-ը։ Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Այսպես, այժմ նրանք կրում են գեներալ-լեյտենանտ Կուզմա Դերևանկոյի, դիվանագետ Անդրեյ Գրոմիկոյի, Սախալինի նախկին նահանգնապես Իգոր Ֆարխուտդինովի, գեներալ-լեյտանանտ Ալեքսեյ Գնեչկոյի և նավապետ, կապիտան Աննա Շչետինինայի անունները։ Կղզիներն անվանակոչելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ՌԴ Ռուսական աշխարհագրական հանրության Սախալինի մասնաճյուղը։

Նմանատիպ նյութեր