211652_close_icon
views-count6882 դիտում article-date 16:51 11-02-2017

Թրամփը խորհուրդ է տվել Ռոհանիին զգույշ լինել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին զգույշ լինել, հաղորդում է Ria Novosti-ն։ Սպիտակ Տանը լրագրողներից մեկը հարցրել է Թրամփին, թե ինչպես է նա վերաբերվում Ռոհանիի այն հայտարարությանը, որ ցանկացած երկիր, որը սպառնում է Իրանին, կփոշմանի այդ մասին։ «Լավ կլինի, որպեսզի նա զգույշ լինի»,-պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահը։ Հիշեցնենք, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները Թրամփի՝ իշխանության գլուխ գալով կրկին սրվեցին։ Թրամփը հայտարարեց, որ հատկապես բարյացակամ չի լինելու Իրանի հանդեպ, ինչպես Բարաք Օբաման էր։

Նմանատիպ նյութեր