211652_close_icon
views-count4611 դիտում article-date 17:53 10-02-2017

Թուրքիայի փոխվարչապետը «պատահական դեպք» է որակել թուրք զինծառայողների դիրքերին ռուսական ավիահարվածը

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը թուրքական NTV հեռուստաալիքի եթերում անդրադարձել է թուրք զինծառայողների դիրքերին Ռուսաստանի ռազմատիզերական ուժերի ավիահարվածին, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են թուրք զինծառայողներ։ «Դա ամբողջությամբ չկանխամտածված դեպք է։ Շատ կարևոր է, որ հարգելի Պուտինը տեղեկացրեց այն մասին, որ տեղի է ունեցել դժբախտ դեպք, և դիրքորոշումը, որը ցուցադրել է ռուսական կողմը, շատ կարևոր է»,- ասել է նա։ Նուման Քուրթուլմուշը հավելել է, որ թուրքական կողմը հետաքննում է, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ, նախնական տվյալներով՝ դա համակարգման սխալ է։ «Ամեն դեպքում, դա միանգամայն պատահական դեպք է, դժբախտ դեպք, սակայն, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ գոյություն ունեցող համակարգման շրջանակում, կպարզվի»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն բանից հետո, երբ ռուսական ավիացիան, Սիրիայում մարտական գործողություն կատարելիս, հարված է հասցրել թուրք զինծառայողների դիրքերին՝ սպանելով 3 և վիրավորելով 11 զինծառայողի։

Նմանատիպ նյութեր