211652_close_icon
views-count1033 դիտում article-date 18:19 30-10-2023

Վրաստանի խորհրդարանի նախագահը թուրք-վրացական համագործակցությունը որակել է ռազմավարական

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Բացի այդ, Պապուաշվիլին Թուրքիայի պետական լրատվական «Anadolu» գործակալության թղթակցին հայտնել է, որ մեծ կարևորություն է տալիս Թուրքիայի և Վրաստանի միջև առկա գործընկերությանը՝ այն որակելով ռազմավարական:

«Վրաստանի՝ Եվրոպական և եվրոպաատլանտյան ինտեգրացիայի առնչությամբ Թուրքիայի տևական աջակցման քաղաքականությունը Վրաստանի համար մշտապես եղել է վստահության ուղերձ և շարունակում է մնալ այդպիսին»։

Նա նաև նշել է, որ առկա է ամուր հիմք՝ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար:

Նմանատիպ նյութեր