211652_close_icon
views-count3956 դիտում article-date 20:22 09-02-2017

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Ագուերոյին 93 մլն եվրոյով վաճառել «Ինտերին»

Միլանի «Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով: Մանչեսթերյան ակումբը միլանցիներին տեղեկացրել է, որ Ագուերոյին կարող են ձեռք բերել 93 մլն եվրոյի դիմաց: «Ինտերը» պատրաստ է 28-ամա արգենտինացուն վճարել տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ: Նշենք, որ սեփականատիրոջ փոփոխությունից հետո «Ինտերը» պատրաստ է ամռանը տրանսֆերների վրա ծախսել մոտ 400 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր