211652_close_icon
views-count2643 դիտում article-date 13:59 09-02-2017

Վարչապետի՝ արջի ծառայություն մատուցելու վերաբերյալ զգուշացումը ֆիննախին ուղղված չէր. Վարդան Արամյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ արջի ծառայություն մատուցելուն ուղղված զգուշացումը Ֆինանսների նախարարությանն ուղղված չէր: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ էր վերաբերում խիստ զգուշացումը, Վարդան Արամյանը պատասխանեց. «Դրա մասին պետք է հարցնեք պարոն Կարապետյանին: Ես կարծում եմ, որ դա ուղղակի հորդոր էր, որպեսզի նախընտրական ժամանակահատվածում չլինեն անհարկի չարաշահումներ: Հորդորը դրա համար էր։ Վստահ եմ, որ դա ֆինանսների նախարարությանը չէր ուղղված»,- ասաց նախարարը: Հարցին, թե նախարարը նախարարության աշխատակիցներին չի՞ հորդորում քվեարկել այս կամ այն կուսակցության օգտին, Վարդան Արամյանը բացասական պատասխան տվեց: [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/09/1058341/]Հիշեցնենք,[/url] որ վարչապետն այսօր կառավարության նիստում խստագույնս զգուշացրեց՝ չօգտագործել պետական ռեսուրսը քարոզչություն իրականացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր