211652_close_icon
views-count2772 դիտում article-date 13:53 09-02-2017

Վարչապետը զգուշացրեց՝ չօգտագործել պետական ռեսուրսը նախընտրական քարոզչության ժամանակ

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մամուլի հրապարակումներին, թե որոշ գերատեսչությունների ղեկավարներ նախընտրական քարոզչություն են սկսել, օգտագործելով պետական ռեսուրսը: «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար, մտնում են նախընտրական փուլ: Բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն արջի ծառայություններ են՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են պաշտպանում»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր