211652_close_icon
views-count2878 դիտում article-date 13:23 09-02-2017

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում հզոր պտտահողմերի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվել

Ամերիկյան Լուիզիանա նահանգի հարավային մասին փետրվարի 7-ին վրա հասած մի շարք ավերիչ պտտահողմերի պատճառով 40 մարդ է տուժել, հաղորդում է Fox News-ը։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ բոլորին հոսպիտալացրել են, իսկ նրանցից շատերը դեռ երկար ու լուրջ բուժում պետք է ստանան։ Միայն այս գիշեր պտտահողմերի պատճառով ավելի քան 8 տասնյակ մարդ ստիպված է եղել ապասատարաններում թաքնվել։ Ավերվել է առնվազն 300 տուն, 10,000 տուն մնացել է առանց էլեկտրականության։ Ճանապարհներին երթևեկությունը դժվարացել է այս ու այն կողմ նետված քարերի ու այլ իրերի պատճառով։ Լուիզիանայի նահանգապետ Միչ Լենդրյուն նախօրեին հայտարարել է արտակարգ դրություն, իսկ իրավճակը գնահատել բավականին վտանգավոր՝ վնասված էլեկտրահաղորդալարեր, վայր ընկած սյուներ և այլն։

Նմանատիպ նյութեր