211652_close_icon
views-count6073 դիտում article-date 22:29 08-02-2017

«ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական միջազգային փառատոնը սպասում է երիտասարդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկնարկել է «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական միջազգային փառատոնի հայտերի ընդունումը: «ԱՐՏ ՖԵՍՏ»-ը հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «Ստեղծագործում ենք մեկ տանիքի ներքո», թատերական արվեստի, կինոարվեստի, երգարվեստի, կերպարվեստի (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի և հագուստի մոդելավորման կողքին այս տարվանից ծրագրում կներառի նաև գրականությունը՝ դրամատուրգիա և կինոսցենար: Կարող են ներկայացվել բացառապես անտիպ ստեղծագործությունները:   Ի դեպ, այս տարվա նորամուծությունը նվիրվում է արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Փառատոնի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 5-ն է: Մասնակցության հայտերը լրացնելու համար այցելե՛ք  [url=http://www.artfest.am/]www.artfest.am [/url]փառատոնի պաշտոնական կայք: «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը հիմնադրվել է 2013 թ.-ին: Մասնակցում են 16-30 տարեկան բոլոր ստեղծագործողները: 2016 թ.-ից այն ձեռք է բերել միջազգային փառատոնի կարգավիճակ: Փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը: Հիմնադրման առաջին տարում փառատոնին մասնակցել են 130, 2014-ին՝ 200, 2015-ին՝ շուրջ 350, իսկ 2016-ին՝ 430 երիտասարդներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր